top of page

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է պահեստ

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 17
  • 1 min read

ree

Մարտի 16-ին, ժամը 19:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է պահեստ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի շինություններից մեկում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ մարտի 17-ին ժամը 02:28-ին: Այրվել են շինության ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և մոտ 1500 հակ անասնակեր:  

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ էքսկավատոր:

1/3014
bottom of page