top of page

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 17 անձի նկատմամբ. նոր մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից

  • 19 hours ago
  • 1 min read


2026 թվականի փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 17 անձի նկատմամբ, այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից տեղեկացրեցին, որ 2 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, որից մեկով հայտարարված է հետախուզում:

«7 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված այլ խափանման միջոցներով, 5 անձի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, 3 անձի վերաբերյալ քննարկվում է խափանման միջոց ընտրելու հարցը», - նշեցին դատախազությունից։

Հիշեցնենք՝ Աջափնյակ թաղամասում փետրվարի 18-ին կրակոցներ էին հնչել։ Տեղի ունեցած դեպքի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 7 քաղաքացի: 1 քաղաքացի մահացել էր։

bottom of page