ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 9-ին կհավաքվեն Կիևում
- Lilit

- Apr 18
- 1 min read
ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 9-ին կհավաքվեն Կիևում՝ նշելու Եվրոպայի օրը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն։
«Եվրոպական երկրների արտգործնախարարները պատրաստվում են հանդիպել Կիևում՝ մայիսի 9-ին։ Ես անպայման այնտեղ կլինեմ: Պուտինը մեծ տոնակատարություններ է ծրագրում Մոսկվայում։ Դա նրանց համար հաղթանակի օր է։ Մեզ համար սա Ուկրաինայի հետ համերաշխության պահն է», - ասել է նա։






















