top of page

Արմեն Սարգսյանին Մոսկվայում պայթեցնելու գործով ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի. RT

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 22
  • 2 min read

ree

Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի ձերբակալվել է «ԱրԲատ» գումարտակի հիմնադիրԱրմեն Սարգսյանի սպանության գործով, հայտնել էRT-ն։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որհետաքննության ընթացքում անվտանգությանուժերը բացահայտել են «Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթյուն կազմակերպած ենթադրյալ հանցագործին, որն իբր 58-ամյաՊարույր Մ.-ն է։

Օրեր անց բերման են ենթարկվել նրա երկուծանոթները, որոնց հետ իբր պայթյունից քիչ առաջնա տեսնվել է ընդհանուր տոնի ժամանակ։ Այսմասին հայտնել է ձերբակալվածներից մեկիեղբայրը։

Երկու կասկածյալները երկար տարիներ զբաղվել են մարզական-պարահանդեսային պարերովՀայաստանում եւ Ռուսաստանում։ Նրանցից մեկըմիջազգային կարգի պարող է, մյուսըվարսահարդար է Խիմկիում։

Մոտ երկու շաբաթ առաջ բերման են ենթարկվել 44-ամյա Արման Պ.-ն եւ 61-ամյա Հրաչյա Պ.-ն։

Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող էլիտարբնակելի համալիրում փետրվարի 3-ի առավոտյանպայթյուն է որոտացել։ Արդյունքում՝ վիրավորվել էհինգ մարդ, այդ թվում՝ մեկը Գորլովկայից, ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար եւ«ԱրԲատ» գումարտակի ստեղծող ԱրմենՍարգսյանը։ Ստացած վնասվածքներիցտղամարդը մահացել է հիվանդանոցում։

Մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որպայթյուն իրականացնողի ինքնությունն արդենպարզվել է. նա, իբր, ծնունդով Էջմիածին քաղաքիցէ՝ 58-ամյա Պարույր Մ.-ն։

Ուժային կառույցներում RT աղբյուրների համաձայն՝պայթյունի վայրում իրոք հայտնաբերվել է նրաաճյունը, ինչպես նաեւ բջջային հեռախոս եւբնակարանի բանալիներ։ Սակայն արդյոք նա է եղել պայթյունն իրականացնողը, թե պատահաբար է հայտնվել պայթյունի վայրում՝ առայժմ պարզ չէ։

Ինչպես պարզել է RT-ն, նույն անուն-ազգանունով եւծննդյան տարեթվով անձը նշված է արտահոսածտվյալների բազաներից մեկում: 2000-ականներիսկզբին նա գրանցված էր Սամարայում։ 2001թ.դեկտեմբերին նրան մեղադրանք է առաջադրվելՌԴ Քր. օր. 156-րդ հոդվածով. «Անչափահասինդաստիարակելու պարտավորություններիչկատարումը, որը կապված է դաժանվերաբերմունքի հետ»:

Պայթյունից մի քանի օր անց իրավապահներըսպանությանն առնչություն ունենալուկասկածանքով բերման են ենթարկել Արման Պ.-ինեւ Հրաչյա Պ.-ին։  Երկու ձերբակալվածները ծնվել եւմեծացել են Վաղարշապատում եւ երկար տարիներաշխատել են Ռուսաստանում։

«Ալ առագաստներ»-ում տեղի ունեցած պայթյունիցմի քանի ամիս առաջ Հրաչյան, Պարույրն ուԱրմանը եկել էին ընդհանուր ընկերոջ ծննդյանտոնին։ Զրուցակիցը կարծում է, որ հենց խնջույքիպատճառով են ուժայինները կասկածել իր եղբորըհանցագործության մեջ։

Ոչ ձերբակալվածներից որեւէ մեկը եւ ոչ էլենթադրյալ պայթեցնող Մ.-ն Ռուսաստանում եւՀայաստանում հետախուզման մեջ չեն եղել։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ առայժմ չեն մեկնաբանի «Ալ առագաստներ»-ում սպանության գործի հետաքննության ընթացքը։

1/3011
bottom of page