top of page

ԱԱԾ հայտարարությունը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 31, 2025
  • 1 min read

Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որտեղ մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ», ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել՝ նշելով, տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝



Միլադ Ղահրամանիաֆշար


Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու


Մեհդի Մոհամմադի


Համեդ Ազիզի Մալեկի


Նադեր Ղաֆարի


Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024 թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:


Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:

1/3130
bottom of page