top of page

Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ. Նարեկ Կարապետյանը` Վահագն Հովակիմյանին

17 hours ago
1 min read

Դուք չեք կարող լինել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին:



«Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ: Դուք վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը՝ մեր երկրում»,-նշել է Նարեկ Կարապետյանը, որին ի պատասխան Վահագն Հովակիմյանն ասել է.


«Պարոն Կարապետյան, ես հավակնել և ընտրվել եմ ԿԸՀ նախագահ, ոչ թե որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ իմ նախկին կուսակցության որևէ իրավունք պահպանելու համար, այլ որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը՝ կլինի գործադիր իշխանությունը, թե Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, լինի ընտրված»,-նշել է նա։

bottom of page