top of page

Բելառուսի ռազմական պատվիրակությունն այցելել է Ադրբեջան

  • Jun 20
  • 1 min read

Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, գնդապետ Դմիտրի Ժուկովսկու գլխավորությամբ, աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։


Այս միջոցառումը կազմակերպվել է երկու երկրների միջև 2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի համաձայն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին անվտանգության և հետաքննությունների գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Ազեր Իբրահիմովը ռազմական օբյեկտների պահպանության կազմակերպմանն ու իրավակարգի ապահովմանը նվիրված հանդիպման ժամանակ փաստել է, որ ադրբեջանա-բելառուսական փոխհարաբերությունները խարսխված են փոխադարձ աջակցության և վստահության վրա։ 


Գնդապետ Դմիտրի Ժուկովսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և մատնանշել համատեղ աշխատանքի հնարավորությունների մեծացման անհրաժեշտությունը։ Այցի ընթացքում պատվիրակության անդամներին մանրամասն ներկայացվել են Գլխավոր վարչության գործունեության հիմնական ուղղությունները։

1/3461
bottom of page