top of page

Պայթյուն՝ Նոր Գեղի գյուղում գտնվող գազալցակայանում. տուժածներ չկան

Mar 24, 2024
1 min read

Մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Արթուր Աբրահամյան» ԱՁ գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Հաղորդում էshamshyan.com-ը։



Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն  գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։



Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզվում է։



Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։



Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, գազալցակայանում տեղի է ունեցել մեթան գազի գլանատակառի (250 լիտր) պայթյուն, ինչից վնասվել են լցակայանի շինության երկու պատուհանի ապակիներ, երկու դուռ, վնասվել են ճնշակի (կոմպրեսոր) խողովակները․ տուժածներ չկան։

1/3639
bottom of page