«Չենք բացառում արևմտյան զորքերի հայտնվելը մեր երկրում»․ Դանիլով
- Lilit

- Mar 9, 2024
- 1 min read

«Արևմտյան երկրները լիովին կարող են օգնել Ուկրաինային զորքով, բայց Ուկրաինան առաջին հերթին ակնկալում է զենքի ժամանակին մատակարարումներ արևմտյան գործընկերներից»,- ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
«Մենք բացարձակապես չենք բացառում որոշ երկրների զինվորական ստորաբաժանումների հայտնվելը մեր տարածքում, եթե նրանք համապատասխան որոշում կայացնեն»,- պարզաբանել է Դանիլովը։




















