top of page

ԱԺ-ն արտահերթ նիստեր կգումարի

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 17
  • 1 min read

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ ապրիլի 15-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարությունը ապրիլի 17–ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց որոշում, որով ԱԺ–ին առաջարկում է ԱԺ այդ արտահերթ նիստից անմիջապես հետո ևս մեկ արտահերթ նիստ գումարել:

Կառավարության առաջարկած այս արտահերթ նիստի օրակարգում պետք է լինի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Արտահերթ նիստի նախա­­­ձեռ­նողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրա­պետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

bottom of page