top of page

Էջմիածնում ուսուցիչը հարվածել է աշակերտին, հայրն ընկերների հետ գնացել է պարզաբանումների

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 3
  • 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի դիմաց 10 անձ վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի ֆիզիկական պատրաստության ուսուցիչ, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտաշես Չ․-ն փետրվարի 26-ին ֆիզիկական պատրաստության դասաժամին հարվածել է 6-րդ դասարանի աշակերտ, Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․ Ա․-ին:Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին նշված հարցի շուրջ պարզաբանումների նպատակով դպրոց է գնացել երեխայի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն՝ իր եղբոր ընկերների հետ, դպրոցի վարչական շենքում հանդիպել Արտաշես Չ․-ին, հարվածել վերջինիս, որից հետո ուսուցիչը դպրոց է կանչել եղբորը՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Չ․-ին։ Վիճաբանությունը շարունակվել է դպրոցի դիմացի հատվածում՝ Բաղրամյան փողոցում:Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը դեպքի վայրից ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն, 36-ամյա Տիգրան Ս․-ն, 33-ամյա Արամ Չ․-ն, 34-ամյա Կարեն  Ա․-ն և 36-ամյա Վահե Գ․-ն:

1/2679
bottom of page