top of page

ԱՄՆ-ն բոյկոտել է Ֆրանսիայի ելույթը ՄԱԿ-ում

  • 1 hour ago
  • 1 min read

ԱՄՆ պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը, երբ Ուկրաինային նվիրված նիստում ելույթ են ունեցել Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։




Պատճառը Ֆրանսիայի՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչության հրապարակումն էր, որտեղ նշվում էր. «Նախկինում ԱՄՆ-ն մարդու իրավունքների փարոս էր։ Այժմ՝ ոչ։ Այսօր այն մեկուսացված է՝ Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի հետ նույն շարքում, և աշխարհն այլևս չի լսում նրան»։




Այս հայտարարությամբ ֆրանսիական կողմն արձագանքել էր Վաշինգտոնի որոշմանը՝ դեմ քվեարկելու Ֆոլկեր Տյուրկի՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում վերընտրմանը։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 144 երկիր, դեմ՝ 10-ը։




Նիստերի դահլիճ վերադառնալուց հետո ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դեն Նեգրեան մեղադրել է Ֆրանսիային «անկեղծությունից զուրկ ցուցադրական պահվածքի» մեջ և հայտարարել, որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ լսել նրա «քաղաքականացված անհեթեթությունները»։ Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ «ազատության փարոսը ողջ աշխարհի համար»։

1/3522
bottom of page