top of page

Ադրբեջանում շրջանառում են «արեւմտյան Ադրբեջանից փախստականների» թեման

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 2, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանում մեծ թափով շրջանառում են «արեւմտյան Ադրբեջանից փախստականների» թեման։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի միլի մեջլիսի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության կոմիտեի նիստում առաջարկվել է վերանայել «Փախստականների եւ հարկադրյալ վերաբնակների կարգավիճակի մասին» օրենքը։ «Մենք պետք է ուշադրության առնենք արեւմտյան Ադրբեջանից փախստականների հարցը։ Նկատի ունենալով նոր իրողությունները՝ լավ նախաձեռնություն կլիներ վերանայել այդ օրենքը։ Մենք կարող ենք քննարկել այդ հարցը համապատասխան պետական հաստատությունների հետ»,- հայտնել է կոմիտեի նախագահ Մուսա Ղուլիեւը։

Հիշեցնենք, որ «արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ժամանակակից Հայաստանի ՈՂՋ տարածքը։ Նման ձեւակերպումներն Ադրբեջանի օրենսդիր մարմնում վառ ցուցադրում են ինչպես այդ պետության «խաղաղ օրակարգը», այնպես էլ «Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների բացակայությունը»։ 

1/3057
bottom of page