top of page

Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է «3+3» ձևաչափով հանդիպումները հյուրընկալելու հերթականությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 27
  • 1 min read

ree

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը շատ է կարևորում «3+3» ձևաչափով հանդիպումները։  

«Ընդհանրապես, մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին, եվրասիական ինտեգրման մաս ենք, բայց սրանք պակաս կարևոր չեն դարձնում մեր շփումը մեր անմիջական հարևանների հետ։ Բոլոր մնացյալ մայրաքաղաքներում հանդիպումներ եղել են, այժմ մեր և Ադրբեջանի հերթն է հյուրընկալելու ձևաչափը։ Հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք հերթականությունը; Առաջիկայում այստեղ էլ, երևի, ինչ-որ լուծման կգանք»-, հավելեց նախարարը։

bottom of page