Մեդվեդևը Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը «խղճուկ տեսարան» է անվանել
- Lilit

- Jul 28, 2024
- 1 min read

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «խղճուկ տեսարան» է անվանել Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը։
«Փարիզի Օլիմպիական խաղերի մասին չեմ էլ ուզում ոչինչ ասել՝ խղճուկ տեսարան է։ Հիշեք Սոչիի Օլիմպիական խաղերը կամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որոնք փայլուն կերպով անցկացվեցին մեր երկրում», - ասել Է Մեդվեդեւը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր այս շաբաթ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան նշել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում մրցումների բացումն անցել է «լայնածավալ ձախողմամբ»:




















