top of page

«Մեր ձևով»-ի անդամները «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին են փոխանցել սպորտային պարագաներ և կահավորանք

  • Writer: Lilit
    Lilit
  • 8h
  • 1 min read
ree

Մի քանի օր առաջ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Այցի ընթացքում շարժման անդամները հանդիպում ունեցան «Աչաջուր» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների և ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։

Հանդիպման ընթացքում շարժման անդամները «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին փոխանցեցին ս․թ․ սեպտեմբերին կայացած աշխատանքային այցի ընթացքում շարժման կողմից խոստացված նվերը՝ ֆուտբոլային հանդիպումների և պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ սպորտային պարագաներ և կահավորանք, ինչպես նաև ակումբի բոլոր տարիքային խմբերի համար անհրաժեշտ մարզահագուստ։

1/2946
bottom of page