top of page

«Եվրաքվեի» նախաձեռնող 3 կուսակցությունները Լևոն Բարսեղյանին առաջադրեցին Գյումրիի քաղաքապետի թեկնածու

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 27
  • 1 min read

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվեց որպես քաղաքապետի թեկնածու։

Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները հայտարարեցին, որ միասնական դաշինքով հանդես կգան և որպես թեկնածու առաջադրեցին  Լևոն Բարսեղյանին։

«Եվրոպական օրակարագի քաղաքական քայլն առաջինն արվում է Գյումրի քաղաքից»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը։ 

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։

1/2539
bottom of page