top of page

Շենգավիթում կրակոցներ են հնչել

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 1, 2024
  • 1 min read
ree

Այսօր, ժամը 17։30-ի սահմաններում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում, երթևեկելի գոտում կրակոցներ են հնչել։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված շենքի դիմաց՝ երթևեկելի գոտում, հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 կրակված պարկուճ, իսկ արդեն Արտաշիսյան փողոցում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի աջ ապակին կոտրված է եղել, ըստ նախնական տեղեկությունների,  կրակոցի հետևանքով։



Դեպքի ականատեսները պատմել են, որ երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկը  ատրճանակից կրակոցներ է արձակել։

1/3057
bottom of page