top of page

Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի. Նարեկ Կարապետյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Այսօր դեկտեմբերի 21-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժման շարժման անդամները այցելեցին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան, որտեղ Բաշինջաղյան 198/92, Բաշինջաղյան 168/2 և Սիլիկյան Հ\Ա-րդ հատված 16 հասցեում պաշտոնապես բացվեցին շարժման միանգամից 3 տարածքային գրասենյակներ:

Բացման արարողությունների ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է շարժման անելիքներից ու պատկերացումներից, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները։

«Ո՞նց կարան մեզ հաղթեն՝ բաժանելով իրարից։ Երեք օր առաջ Էջմիածնում էինք, ոստիկաններն ուղիղ հարցնում էին՝ եկեղեցին ես պաշտպանում, թե նիկոլական ես։ Եկեղեցուն ես պաշտպանում, ասում էին՝ աջ, նիկոլական ես, ասում էին՝ ձախ։ Հայ ենք բոլորս, բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի»,– ասել է Կարապետյանը։

1/3057
bottom of page