top of page

Աշտարակ-Արտաշավան ճանապարհը երկկողմանի փակ է. փրկարարները խցանումից դուրս են բերել մոտ 50 տրանսպորտային միջոց

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 14, 2024
  • 1 min read

ree

Հունվարի 13-ին, ժամը 20:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել, և ճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 50 տրանսպորտային միջոց. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

1/3045
bottom of page