top of page

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել սահմանազատման գործընթացի իրականացման վերաբերյալ

Apr 20, 2024
1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է իրականացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նշվում է, որ գեներալ-գնդապետ Հասանովը համապատասխան անձանց առաջ կոնկրետ խնդիրներ է դրել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատնման գործընթացի արդյունավետ իրականացման վերաբերյալ և պետական այլ կառուցվածքների հետ գործակցությամբ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել անվտանգություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդման մեջ։

Նշվում է նաև, որ Հասանովը  համապատասխան կարգադրություններ է տվել՝ կապված Արցախից մեկնող ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի անձնակազմի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման հարցում անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հետ։

1/3639
bottom of page