top of page

Եթե փոսերը աղ ու ավազի պատճառով են, ապա հյուսիսային բևեռի երկրները պետք է խրամատների վերածվեին. Մեսրոպ Մանուկյան

  • Feb 10
  • 1 min read

Եթե փոսերը աղ ու ավազի պատճառով են, ապա հյուսիսային բևեռի երկրները պետք է խրամատների վերածվեին: Ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ մեկնաբանելով Տիգրան Ավինյանի հայտարարությունը, որ մայրաքաղաքի փողոցներում առաջացած մեծ փոսերը պայմանավորված են ձնամաքրման ժամանակ օգտագործված աղ ու ավազով։ 

«Այդ տրամաբանությամբ Հյուսիսային բևեռում գտնվող բոլոր երկրները պետք է խրամատների վերածվեին։ Գայի պողոտայի անցյալ տարվա ասֆալտապատումը արդեն քանդվել է։ Նույն տրամաբանությամբ Ամիրյան փողոցի ասֆալտապատումը չի քանդվել։

Դա թյուրըմբռնում է։ ՔՊ-ն իր ասֆալտչիկի բրենդը սպառել է։ Իրենք ասֆալտի փողերն ուտում են, անորակ ասֆալտը սարքում են»,-ասել է Մանուկյանը։

bottom of page