top of page

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ է ձերբակալվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 24, 2024
  • 1 min read
ree

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:


 

Այս մասին լրատմավիջոցների հետ զրույցում հայտնել են ՆԳՆ-ից։


 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։

««Մարտական եղբայրության» համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը, միևնույն է, հաջողելու է», - նշված է գրառման մեջ։

1/3052
bottom of page