top of page

Հալանդը նվեր է ուղարկել Արման Ծառուկյանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 3
  • 1 min read

Խառը մենամարտերի (MMA) թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար, 29-ամյա Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդից։

Մարտիկը սոցցանցերում կարճ տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով անգլիական ակումբի խաղաշապիկը, որի վրա սև մարկերով ստորագրել է նորվեգացի ռմբարկուն։

«Շնորհակալություն, Հալանդ»,- տեսանյութին կից գրել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն իր պրոֆեսիոնալ կարիերայում տոնել է 23 հաղթանակ (որից 15-ը՝ վաղաժամ) և կրել 3 պարտություն։

Դեկտեմբերի 30-ին Հայաստանում նա գրեփլինգի կանոններով մենամարտ էր անցկացրել UFC-ի մեկ այլ հայտնի ներկայացուցչի՝ Շարաբութդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) հետ։ Գոտեմարտը, որն անցկացվում էր «միայն ցավեցնող հնարքներով» ձևաչափով, տևել է նախատեսված 6 րոպեն և ավարտվել ոչ-ոքի։

1/3118
bottom of page