top of page

5 կգ կանեփանման և 4 կգ բյուրեղանման զանգված՝ մեքենայում. վարորդը տեղափոխվել է Արտաշատի բաժին

Օգոստոսի 21-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում Արարատի մարզի պարեկները նկատել են կայանված մի մեքենա: Մոտեցել ու պարզել են, որ «Տոյոտա Քեմրիի» վարորդը Երևանի բնակիչ է, 33 տարեկան տղամարդ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի հետևի նստատեղին նկատել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով:

Ժամը 2.10-ին վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ առավոտյան ժամը 5.30-ին «Տոյոտայում» զննություն է կատարվել:

1/2283
bottom of page