top of page

ԵՄ Խորհուրդը հաստատել է Ուկրաինային մոտ 4,2 մլրդ եվրո հատկացնելու որոշումը

ԵՄ Խորհուրդը հաստատել է ավելի վաղ ԵՄ դեսպանների համաձայնեցրած որոշումը՝ Ուկրաինային աջակցության հիմնադրամից Կիևին մոտ 4,2 մլրդ եվրո հատկացնելու մասին՝ հայտնել է ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ավարտելով գրավոր ընթացակարգը՝ խորհուրդն այսօր հավանություն է տվել գործադիր որոշմանը, որով թույլատրվում է մոտ 4,2 մլրդ եվրոյի չափով առաջին վճարումը Ուկրաինային օգնության հիմնադրամի շրջանակներում», - ասվում է ԵՄ Խորհրդի Հունգարիայի նախագահության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը նշել էր, որ մտադիր է այդ հատկացումը Կիևին փոխանցել մինչև սեպտեմբեր:

bottom of page