Իրենք ավելի քիչ են, քան մենք, դրա համար մենք էլի կհաղթենք. Սամվել Կարապետյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում
- 1 hour ago
- 1 min read

Իրենք ավելի քիչ են, քան մենք, դրա համար մենք էլի կհաղթենք: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում Ժողովուրդ օրաթերթին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, եթե իրենց բոլոր թիմակիցներին տանեն կալանքի, ո՞ւմ հետ են գնալու ընտրության։
«Վերջը կգնան, իրենք իրենց թիմակիցներին էլ կկալանավորեն»,- նշել է նա:
Անդրադառնալով ՔՊ շրջանակի այն հայտարարություններին, որ Սամվել Կարապետյանը խնդիրներ ունի, սնանկացման է գնալու և դրա համար է եկել Հայաստան, Սամվել Կարապետյանը նշեց՝ դա իրենց երազանքն է:
«Փաշինյանը իր երազներն է պատմում, այդ մարդը ամեն օր մի երազ տեսնում է, որովհետև շուտ է քնում»:




















