top of page

Նատալյա Օրեյրոն կնկարահանվի ռուսական ամանորյա ֆիլմում

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 6, 2024
  • 1 min read
ree

1990-ականների աստղ Նատալյա Օրեյրոն, որն առավել հայտնի է «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալից, մոտ օրերս մեկնելու է Ռուսաստան։ Ինչպես հայտնում է Mashտելեգրամյան ալիքը, ուրուգվայցի դերասանուհին նկարահանվելու է ամանորյա ֆանտաստիկ ֆիլմում, որը կոչվում է «Նամակ Ձմեռ պապին»։ Ֆիլմում նա հանդես կգա  Իվան Օխլոբիստինի եւ Քրիստինա Ասմուսի հետ։


Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նա պետք է խաղա մի դրվագում, որտեղ Ամանորի գիշերը կատարում է գլխավոր հերոսի ցանկությունները։ Instagram-ում նրա վերջին հրապարակման մեջ երեւում է նրա համար գրված սցենարը։ Օրեյրոյի մենեջերներն արդեն սենյակ են պատվիրել Մոսկվայի հյուրանոցներից մեկում։ 

1/3053
bottom of page