top of page

«BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում

Mar 29, 2024
1 min read

Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:55-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում թիվ 22/22 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող երկաթե ցանցե ցանկապատին և բախվել պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվել, ինչի համար էլ ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները:

1/3639
bottom of page