Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտով շրջել
- 16 hours ago
- 1 min read

Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգում տղամարդկանց համար արգելք է սահմանվել։ Բազմաթիվ բողոքներ են հնչել, ինչից հետո Բաթմանի «TOKİ» բնակելի համալիրի կառուցապատող ընկերությունը որոշում է կայացրել տղամարդականց արգելել շորտ հագնել շենքի տարածքում, գրում է Ermenihaber.am-ը։
Որոշման մասին բնակիչներին իրազեկվել է WhatsApp-ի միջոցով։ Դա դժգոհությունների տեղիք է տվել, բնակիչները նշել են, որ դա սահմանափակում է իրենց անձնական ազատությունը և հագուստի ընտրությունը։
Ոմանք էլ նշել են, որ համամիտ են կայացրած որոշման հետ, ու համատեղ բնակելի տարածքներում կարող են սահմանվել ընդհանուր կանոններ։ Ուստի պետք է հետևեն, որ տղամարդիկ շորտով չշրջեն համալիրի տարածքում։




















