top of page

Ոգելից խմիչքը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց ճանաչողական գործառույթների վրա

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 11
  • 1 min read

ree

Ոգելից խմիչքը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց ճանաչողական գործառույթի վրա. նման եզրակացության են հանգել Տեխասի Էլ Պասոյի համալսարանի հետազոտողները։ Լաբորատոր առնետների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ արուների վարքագիծն ու նախասիրությունները կտրուկ փոխվում են ալկոհոլի ազդեցության տակ, մինչդեռ էգերը կայուն են մնում որոշումներ ընդունելու հարցում։ Արդյունքները հրապարակվել են Alcohol and Alcoholism բժշկագիտական հանդեսում։

Ուսումնասիրության ընթացքում առնետներին առաջարկվել են շաքարի և ալկոհոլի տարբեր պարունակությամբ լուծույթներ, որոնք նմանակել են հայտնի կոկտեյլների համերը։ Սթափ ժամանակ բոլոր կենդանիները ընտրում էին ավելի քաղցր ըմպելիքներ։ Սակայն, ալկոհոլ օգտագործելուց հետո, արուները սկսեցին նախընտրել թունդ խառնուրդներ, որոնցից նախկինում խուսափում էին։ Այս փոփոխությունը որոշ անհատներ պահպանեցին շուրջ երկու ամիս։

Կանայք, չնայած այն հանգամանքին, որ իրենց մարմնի քաշի համեմատ ավելի շատ ալկոհոլ էին օգտագործում, շարունակում էին ընտրել նույն ըմպելիքները, ինչ սթափ վիճակում։ Սա ցույց է հնարավոր սեռական տարբերություններ ալկոհոլի՝ մտածողության և վարքի վրա ազդեցության նկատմամբ խոցելիության առումով։

«Մեր արդյունքները կարող են բացատրել, թե ինչու են տղամարդիկ ավելի հակված ռիսկային վարքագծի դրսևորումների հարբած վիճակում»,- նշում են ուսումնասիրության հեղինակները։ Գիտնականները կարծում են, որ ստացված տվյալները կարող են հիմք լինել ալկոհոլային կախվածության բուժման և կանխարգելման նոր մոտեցումների համար՝ հաշվի առնելով սեռը։

1/3012
bottom of page