top of page

«Հրապարակ»․ ՔՊ-ական որոշ թեկնածուներ թմրանյութի թեստ կհանձնեն. Փաշինյանն ասել է՝ պատգամավոր դառնալու ախորժակ չպահեք

  • 1 hour ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն իշխող թիմում միակը չէ, որին Նիկոլ Փաշինյանը հորդորել էր թմրանյութի թեստ հանձնել։

Ասում են՝ նախընտրական ցուցակում էլի կան նման թեկնածուներ, որոնց կասկածում են սիստեմատիկաբար թմրամիջոց օգտագործելու մեջ, եւ Փաշինյանը մի քանիսին էլ է ասել` թեստ հանձնեք։

Մեզ պատմեցին, որ «կասկածյալներին» Փաշինյանն ասել է, որ պատգամավոր դառնալու ախորժակ չպահեն, բայց անգործ չեն մնա, ընտրություններին լավ աշխատելու դեպքում` հետագայում գործադիրում պաշտոն կստանան։

1/3231
bottom of page