top of page

Ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է. Թաթոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 24, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար: Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարան, ասում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր: Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք: Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է»,-նշում է Թաթոյանը:

1/3053
bottom of page