top of page

Երկրաշարժ Իրանում. 4 մարդ զոհվել է, 120-ը՝ վիրավորվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 18, 2024
  • 1 min read
ree

Երեքշաբթի ցերեկը Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորումներ ստացել՝ ավելի քան 120-ը, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգի իշխանությունները երեքշաբթի օրը հայտնել են, որ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 13:24-ին: Տեղի իշխանությունները ազգային հեռուստատեսությանը հայտնել են, որ երկրաշարժից անմիջապես հետո տարածաշրջան է ուղարկվել փրկարարական և որոնողական խումբ՝ հավելելով, որ 120 վիրավորներից 35-ը տեղափոխվել են հիվանդանոց՝ երկրաշարժի ժամանակ ստացած վնասվածքները բուժելու համար: Հաղորդվում է, որ երկրաշարժը վնասել է հիմնականում կիսավեր շինությունները:

Քաշմիրի նահանգապետը հայտնել է, որ մահացածներից երկուսը մահացել են՝ փախչելով երկրաշարժից, իսկ ևս երկուսը մնացել են փլատակների տակ:

1/3053
bottom of page