top of page

ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք․ Թաթոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 14, 2024
  • 1 min read
ree

ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք՝ հասարակության ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ու անպարկեշտ արտահայտություններով անցնելով բոլոր սահմանները, գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

Նա նշել է՝ կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։


 

 «Սա թշնամանքի հրահրում է:


 

Սա ուղղակի լկտի բառապաշար է՝ օգտվելով առիթից, որ բարձրաստիճան պաշտոնով պաշտպանված են, կառավարող խմբակցություն են ներկայացնում, ստանձնել են երկրի կառավարումը։ Մինչդեռ, իրենք են պարտավոր լինել համերաշխության օրինակ և կրում են երկրում իրավիճակի համար պատասխանատվությունը:


 

Այս սանձարձակ պահվածքի պատճառն այն է, որ գտնվում են քաղաքական բարձրագույն հովանավորության ներքո:


 

Բայց դրանից առաջ լավ կլիներ մտածեին, որ այդ արարքները պարունակում են Քրեական օրենսգրքի 297-րդ ու 329-րդ հոդվածների [առնվազն] հատկանիշներ` պատրաստի ապացույցներով, այն էլ ծանրացնող հանգամանքներով: Ընդ որում, սրանք հենց իրենց ընդունած օրենսգրքի հոդվածներն են, իսկ արարքներն ընկնում են այդ հոդվածների տակ՝ իրենց իսկ իշխանության հրահանգով ձևավորված պրակտիկայի շնորհիվ։


 

Որքա՞ն կարելի է իշխանության անառողջ ցանկություններին հագուրդ տալ ատելության մոլուցքով», - նշել է նա։

1/3053
bottom of page