top of page

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի ապօրինի կալանքի ժամկետը

May 14, 2024
1 min read

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցի երկարաձգման վերաբերյալ դատարան հայց էր ներկայացվել։

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,  դատարանը քննել է նախաքննության դատավարական ղեկավարումն իրականացրած դատախազի միջնորդությունը և ներկայացումը։

 

Առաջարկվել է Արկադի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգել եւս մի քանի ամսով՝ հիմնավորելով խոշոր քրեական գործով նախաքննության շարունակմամբ։

 

Դատարանը բավարարել է միջնորդությունը և ներկայացումը։ Ա.Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է 5 ամսով։

1/3639
bottom of page