Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ից երթևեկության նոր կարգ կսահմանվի
9 hours ago
1 min read

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով՝ նոյեմբերի 5-ից Սայաթ-Նովա պողոտայի հետ հատումից մինչև Վարդանանց փողոց ընկած՝ Ալեք Մանուկյան փողոցի ամբողջ երկայնքով, բոլոր հետադարձի և հարակից միացման կետերում գործող 1.11 գծանշումը (հոծ և ընդհատվող գծերի համակցություն) կփոխարինվի 1.1 գծանշմամբ (հոծ գիծ), ինչպես նաև Ալեք Մանուկյան փողոցի հ. 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը․ կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կկատարվի 1.4 գծանշում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:




















