top of page

Եթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի Սարգսյան

  • 12 hours ago
  • 1 min read


Եթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Պատկերացումները տարբեր են, ռազմավարությունները տարբեր են, մարդկանց աշխատանքները տարբեր են: Կարևորը, որ բոլոր այդպիսի գործողությունների արդյունքը լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Այս ամենը պետք է վերջ դրվի իշխանափոխության ճանապարհով, այլընտրանք չկա, մեր բոլորի աչքի առջև Նիկոլ Փաշինյանը վեր է ածվում փոքրիկ բռնապետի, նրա պետության դահիճի ցանկությունների դեմ առնելու համար պետք է բացառապես իշխանափոխություն»,- նշել է Սարգսյանը:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և ձեռնարկություններում իրականացվող խուզարկություններին՝ Սարգսյանը շեշտեց, որ իր գնահատականը բնականաբար շատ խիստ բացասական է, քանի-որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ի հանդեպ բռնության կոչ և խոստումներ էին:

«Բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ ձայնագողություն, իսկ դրանից հետո ԿԸՀ-ն լուռ կամակատարի պես կատարեց Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերջում էլ Սահմանադրական դատարանը վերահաստատեց այս ամենը, այժմ էլ ԲՀԿ առաջնորդի շուրջ ծավալվում են իրական ռեպրեսիաները»:

1/3479
bottom of page