top of page

Մենք այլևս չենք լռի. Վոլոդինը մեղադրում է Փաշինյանին

  • May 22
  • 1 min read

Ռուսաստանը չի կարող լռության մատնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, այդպես շարունակվել չի կարող: Այս մասին հայտնել է Վյաչեսլավ Վոլոդինը:

 



Ռուսաստանը միշտ օգնության է եկել հայ ժողովրդին։ Հայաստանի բնակիչների նկատմամբ վերաբերմունքը բարեկամական բնույթ է կրում։ Դրա հետ մեկտեղ պետք է կողմնորոշվել։ 



Քաղաքականապես Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն կայացվել են՝ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների հետ, որոնք փորձում են կործանել ՌԴ-ն։ 



ԵԱՏՄ-ում մնալու Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով օգտագործելը շարունակելու փորձ է, ինչն արդեն Հայաստանին տվել է ՀՆԱ-ի 2,5 անգամ ավելացում: Մենք Հայաստանին գազ ենք մատակարարում գրեթե 4 անգամ ավելի էժան, ի վնաս մեզ (գինը Հայաստանի համար՝ 177,5 դոլար/ հազար խորանարդ մետր, Եվրոպայում՝ 633 դոլար/ հազար խորանարդ մետր): 



«Ինչ ենք ստանում դրա դիմաց՝ Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը», - գրել է ՌԴ Պետդումայի նախագահը «Մաքսի» իր ալիքում։ 

1/3407
bottom of page