top of page

Ինչպես պետք է օտարերկրացիները թույլտվություն ստանան՝ Հայաստանում աշխատելու համար

  • May 12
  • 1 min read


Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ։ Այդ մասին  հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 


Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակում։ 


Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։ 

1/3419
bottom of page