Համայն Վրաստանի նորընտիր պատրիարք Շիո III-ը պաշտոնապես բարձրացել է պատրիարքական գահին
- 17 hours ago
- 1 min read

Համայն Վրաստանի նոր պատրիարք Շիո III-ի գահակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում, որտեղ նա պաշտոնապես բարձրացել է պատրիարքական գահին։
«Աքսիոս» - հնչել է տաճարում, ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է «Արժանի է»։
Մայիսի 11-ին Թբիլիսիի Ցմինդա Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարում տեղի է ունեցել Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ընթացքում Սինոդի 39 անդամները քվեարկել են նոր պատրիարքի օգտին։ 57-ամյա Սենակիի և Խորոշցուղիի մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի), որը մարտի 17-ին մահացած պատրիարք Իլիա II-ի տեղապահն էր, ստացել է 22 ձայն և ընտրվել է պատրիարք։




















