top of page

Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի շենքերից մեկում կրակ և ծուխ են նկատվում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ փրկարարների հետ պարեկները տարհանել են մոտ 20 քաղաքացու, որոնցից 4-ին տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Ա. Խաչատրյանի հանձնարարականով պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը 2 տարեկան 2 երեխաների իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։

1/3350
bottom of page