top of page

Այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, նկարագիր չունի. նման ձևով թշնшմին անգամ չի կարողացել մեզ հետ վարվել. Մանե Թանդիլյան

  • Apr 24
  • 1 min read


Ցեղասպանությունն առաջին հերթին մեր պատմության անբաժան մասն է և այստեղ խոսքը տարածքների մասին չէ, այլ հիշողության, մարդկային, տարրական հիշողության։ Այս մասին Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Վստահ եմ՝ այստեղ գտնվող մեծամասնությունն ընտանիք ունի, ով այս կամ այն կերպ Ցեղասպանությունից հիշատակ ունի, այդ թվում և ես: Եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են մոռանալ իրենց պատմությունը, անցյալը, իրենց ընտանիքների ողբերգությունները, ես կդժվարանամ նրանց մարդ անվանել, որովհետև մարդը կենդանուց տարբերվում է հիշողությամբ և ստիպել հայ ժողովրդին ուրանալ սեփական պատմությունը, հիշողությունը, ես չգիտեմ՝ ով պետք է լինես դրա համար»,-նշել է նա։ 

Թանդիլյանը հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի հայրենիքն է, որը պետք է պաշտպանի հայ ժողովրդի արժանապատվությունը, հիշողությունն ու պատմությունը:

«Այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, ուղղակի նկարագիր չունի, նման ձևով թշնամին անգամ չի կարողացել մեզ հետ վարվել: Այսօրվա իշխանության քաղաքականությունը զուտ հարված է մեր ինքնությանը, հայ լինելու մեր արժեքին»,-ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը:

1/3375
bottom of page