top of page

Բրիտանիան Հայաստանի հետ քննարկում է իր միգրանտներին ուղարկելու հարցը. Ո՞րքան արժե մեկ միգրանտը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 15, 2024
  • 1 min read
ree

Մեծ Բրիտանիայի կողմից բանակցություններ են սկսվել Հայաստանի, Կոտ Դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ Ռուանդայի սխեմայով նրանց անօրինական միգրանտներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին գրել է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության փաստաթղթերին, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով։


Միացյալ Թագավորությունը դիտարկել է մոտ մեկ տասնյակ երկրներ, որոնց հետ պետք է սկսել նմանատիպ բանակցություններ: Լոնդոնն արդեն դիմել է Պարագվային, Էկվադորին, Պերուին, Բրազիլիային և Կոլումբիային։ Նշվում է, որ այս երկրներն ավելի քիչ են շահագրգռված նման գործարքով։


Լոնդոնը դրա համար վճարում է մոտավորապես 4,5 միլիարդ ֆունտ, այսինքն՝ յուրաքանչյուր արտաքսված միգրանտ թագավորության վրա կարժենա 150 հազար ֆունտ։

1/3057
bottom of page