Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով․ Հակակոռուպցիոն կոմիտե
- 2 hours ago
- 1 min read

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել էր, որ բերման ենթարկվածներ կան։ Ավելի վաղ կուսակցության անդամ Գոհար Մելոյանը և փաստաբանները հայտնել էին, որ խուզարկություններ են եղել կուսակցության Արտաշատի գրասենյակներում, բերման ենթարկվածներից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Հասմիկ Ամիրզադյանն է, որը 5 անչափահաս որդեգրված երեխա ունի։




















