Ռուսաստանցի քաղաքագետը Հայաստանում ընտրությունների մասին. գլխավորը 2008 թվականի իրավիճակը չկրկնվի
- 7 hours ago
- 2 min read

Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում ընտրությունների համատեքստում ոչ թե կոնկրետ մարդու, այլ քաղաքականության և ուղղության համար է։ Ահա թե ինչով է այն տարբերվում ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Թուրքիայից, որոնք մատնանշում են կոնկրետ մարդու։ Հետխորհրդային երկրների խնդիրներին նվիրված հեռաժողովի ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի ղեկավար և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (МГИМО) միջազգային հարաբերությունների և Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը՝ ։
Ըստ նրա՝ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցերը Ռուսաստան ցույց են տալիս, որ Մոսկվան աշխատւմ է Հայաստանի իշխանությունների հետ։ Ռուսաստանն աջակցել է գործող կառավարության ընտրությանը 2021 թվականին, Պուտինն առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց նրանց՝ Մակրոնից և Բայդենից առաջ։ Ասել, որ Մոսկվան միշտ էլ անբարյացակամ դիրքորոշում է ցուցաբերել, սխալ է, հատկապես որ դա (Փաշինյանի Մոսկվա կատարած) 33-րդ կամ 34-րդ այցն էր։
Խոսելով ընդդիմության մասին՝ նա հիշեցրել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի մասնակցությունը։ Այդ համատեքստում քաղաքագետն ընդգծել է, որ Ռուսաստանում են ամենախոշոր հայկական սփյուռքը և բազմաթիվ մշակութային կենտրոնները, որոնք կարևոր են ամբողջ հայկական աշխարհի համար, օրինակ՝ Նոր Նախիջևանը և Չալտիրը։ «Դա մեծ հայկական աշխարհի մի մասն է։ Ռուսաստանի շահերն այն են, որ Հայաստանում իշխանության գլուխ գտնվողները և հասարակությունը շահագրգռված լինեն կապերի զարգացմամբ։ Իսկ կա՞ն երկրներ, որոնք չեն ցանկանում, որ իրենց շահերն առաջ մղվեն։ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ադրբեջանը»,- հարցրել է Մարկեդոնովը։
Ըստ նրա՝ գլխավորն այն է, որ ընտրություններն անցկացվեն հնարավորինս քաղաքակիրթ ձևով, որպեսզի 2008 թվականի իրավիճակը չկրկնվի։
Խոսելով հնարավոր արդյունքների մասին՝ քաղաքագետը նշել է, որ եթե Փաշինյանի կուսակցությունը հաղթի, Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների տրամադրությունները չեն անհետանա, և ոչ բոլորը կսկսեն մեջբերել «իրական Հայաստանը»։ Եվ հակառակը, «իրական Հայաստանի» հասկացությունը չի մեռնի, նույնիսկ եթե Փաշինյանի կուսակցությունը պարտվի։
«Մեծ խնդիրն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունները փորձեցին նույնանալ հասարակության հետ։ Այն ավելի լայն է, քան նախարարների կաբինետը, և դրա ներսում տարբեր տրամադրություններ կան։ Ոմանք տարբեր տեսակետներ ունեն Ղարաբաղի կորստի վերաբերյալ, ոմանք էլ Ռուսաստանին այլ կերպ են տեսնում, քան իշխանության գլուխ գտնվողները, և այլն»,- հիշեցրել է քաղաքագետը։




















