top of page

«Ոչ մի երկրի շահերից չի բխում Նիկոլի հեռացումը»․ Սամվել Ֆարմանյան

  • Apr 7
  • 1 min read


ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական թակարդ.


Իշխանափոխությունը պետք է միայն հայ ժողովրդին: Ուրիշ ոչ մի երկրի շահերից իրականում չի բխում Նիկոլի հեռացումը: Ինչո՞ւ:


Քանի որ զուտ իր աթոռը պահելու մասին մտածող Նիկոլը պատրաստ է ցանկացած օտար պետության առաջարկել ավելին, քան նրանք կստանան, եթե արտաքին օգնությամբ իշխանության բերվի այս կամ այն ընդդիմադիր ուժը: Ադրբեջան, Թուրքիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, ՄԲ, Իսրայել և այլն: Ցանկացած:


Ի՞նչ է մնում, ըստ այդմ, անել շահագրգիռ պետություններին:


Մի քիչ փող տալ նման թեթևսոլիկներին, մի փոքր մեդիա աջակցություն ցուցաբերել, հուսադրել, որ շուտով հենց իրենք են Հայաստանում բերվելու իշխանության, ու տակից... Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հաշվին Նիկոլից պոկել ավելին: Ինչին Նիկոլն ուրախությամբ պատրաստ է առավել քան որևէ մեկը ողջերից ու... անգամ մեռածներից:


Հ.Գ. Մենակ չմտածեք, թե Նիկոլը որևէ կարմիր գիծ կամ արժեք ունի՝ արևմտամետ, ռուսամետ և այլն: Եթե իշխանությունը պահելը նրանից պահանջի տոտեմիզմ դավանել՝ տեղում»։

1/3393
bottom of page