top of page

Ցավ պոչուկի շրջանում. ո՞րն է պատճառը, ե՞րբ զգուշանալ ու դիմել բժշկի

  • 16 hours ago
  • 2 min read

Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր:

Նստամկանների մի մասը և տանձաձև մկանները միանում են ստորին սրբանային և վերին պոչուկային ողերին: Այդ շրջանում առկա են նաև այլ մկաններ, ինչպես նաև՝ սրբանա-պոչուկային նյարդային հյուսակը:

 

Պոչուկային ցավը (կոկցիգոդինիա) լինում է նվվացող, այրող, կծկումային: Ցավերը խորքային բնույթ ունեն, տարածվում են դեպի հետանցք, նստատեղ, սրբան, սեռական օրգաններ, ստորին գոտկային հատված և ազդրի հետին շրջան: Ցավը մեղմանում կամ անցնում է կանգնած վիճակում, իսկ մեջքին պառկած, առաջ կռանալիս կամ երկար չոր տեղում նստելիս` ցավն ուժեղանում է:

Դաշտանի օրերին կամ սեռական հարաբերության ժամանակ ցավը պոչուկում կարող է սրանալ: Լինում են նաև փորկապություն, դժվարացած միզարձակում, խանգարվում է սեռական ֆունկցիան: Այդ ամենն ազդում է հոգեբանական վիճակի վրա և հնարավոր է պատճառ դառնա ընկճախտի:

Պատճառները

Կոնքի խոռոչի հատակում սպազմն արդյունք է մեխանիկական վնասման կամ փոքր կոնքի օրգանների ախտաբանության, ինչպես նաև ողերի կամ միջողային թիթեղների դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների:

Երկարատև սպազմը մկանների և կապանների փոփոխության պատճառ է դառնում, դրանք պնդանում են կամ կարճանում՝ առաջացնելով ֆիբրոզ և կոնտրակտուրաներ: Ե՛վ սպազմը, և՛ ֆիբրոզը հյուսվածքների լարվածություն են առաջացնում պոչուկային շրջանում: Դրա արդյունքում սեղմվում են նյարդաթելերը, որը ցավի պատճառ է դառնում:

 

Պոչուկում ցավ կարող է լինել նաև կոնքի հատակի մկանների կամ սրբանա-պոչուկային հոդի համախտանիշների ժամանակ: Այդ շրջանում երկկողմանի մկանային լարվածության հետևանքով պոչուկը թեքվում է առաջ, միակողմանի սպազմի դեպքում ծալվում և թեքվում է որևէ կողմ:

Պոչուկի թեքումը առաջ-հետ հնարավոր է նորմայում միայն 30 աստիճանով, դեպի կողքեր՝ 1 սմ, և դա ռենտգենով հայտնաբերելիս պետք է չգնահատվի որպես շեղում (կոտրվածք կամ հոդախախտ):

Երբ կոնքի խոռոչի հատակի մկանները ենթարկվում են սպազմի՝ պոչուկը սրբանի նկատմամբ թեքվում է նշվածից շատ, որը ցավ է առաջացնում:

Կոկցիգոդինիան կարող է ի հայտ գալ փոքր կոնքի խոռոչի հատակի մկանների և կապանների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների, տրավմատիկ բարդությունների, ողնաշարի ճողվածքային օստեոխոնդրոզի հետևանքով

 

Պոչուկի շրջանում ցավ հնարավոր է նաև առաջանա.

ուղիղ աղու, կոնքի խոռոչի օրգանների և միզասեռական համակարգի ախտաբանությունների ժամանակ,

մեխանիկական վնասվածքների, նորագոյացությունների, սրբանի կամ պոչուկի վարակային բորբոքումների ժամանակ:

Ախտորոշումը

Ուրոլոգի, պրոկտոլոգի կամ գինեկոլոգի զննում, անամնեզի հավաքում՝ տրավմայի, վիրահատությունների առկայություն և այլն,

կոնքային հոդերի, մկանների, կապանների, շեքի, նստամկանների, կոնքի հատակի մկանների նեյրոօրթոպեդիկ հետազոտություն,

պոչուկի ՄՌՏ,

արյան և մեզի քննություն:

 

 

Բուժման համար անհրաժեշտ է կոնքի հատակի շրջանում մկանային սպազմի վերացում և հոդա-կապանային համակարգի էլաստիկության վերականգնում: Դեղորայքային բուժմանը, պաշարու

մներին զուգահեռ` անհրաժեշտ է նաև բուժական մարմնամարզություն:

1/3271
bottom of page