Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է․ Տիգրան Աբրահամյան
- 4 hours ago
- 1 min read

Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թեև ադրբեջանական լրատվամիջոցները իրադարձությունները ներկայացնում էին ընտրովի և խիստ խեղաթյուրված, այնուամենայնիվ լուսանկարները, տեսանյութերը և հայ ռազմագերիների հատվածական խոսքերը որոշակի տեղեկատվություն փոխանցում էին։
Երբ սրան ավելանում է Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակի փակումը, ապա Ադրբեջանում գտնվող հայերի խնդրի շուրջ տեղեկատվական բլոկադան դառնում է առավել ամբողջական։
Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, որովհետև իր օրակարգն ու խնդիրներ լրիվ այլ տիրույթում են:
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,-գրել է նա։




















