top of page

Փոխարենը թույլ չտայիք Ձեզ, ու չգոռայիք կնոջ վրա իր երեխայի ներկայությամբ, մի հատ էլ նրա՝ իր վրա մատ չթապտալու պահանջին ի պատասխան ասում եք՝ «էդպես կխոսամ»․ Դավիթ Սանասարյան

  • 3 hours ago
  • 1 min read


Փոխարենը թույլ չտայիք Ձեզ, ու չգոռայիք կնոջ վրա իր երեխայի ներկայությամբ, մի հատ էլ նրա՝ իր վրա մատ չթապտալու պահանջին ի պատասխան ասում եք՝ «էդպես կխոսամ»․: Այս մասին գրել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։

«Պարոն Վարչապետ,

«Հպարտ քաղաքացի» ասելով Դուք ո՞ւմ եք հասկանում՝

այն մարդուն, ով հպարտանում է Ձեզնով ու լուռ համաձայնում է ամեն ինչի հետ, թե՞ այն քաղաքացուն, ով գիտի իր իրավունքները, իր երկրի շահը և կանգնում է արժանապատվությամբ։

Փոխարենը թույլ չտայիք Ձեզ, ու չգոռայիք կնոջ վրա իր մանկահասակ կամ մի քիչ մեծ երեխայի ներկայությամբ, մի հատ էլ նրա՝ իր վրա մատ չթապտալու պահանջին ի պատասխան ասում եք՝ «էդպես կխոսամ»։

Կողմնորոշվեք, առաջ այդպես չէիք։

Այդ կինը՝ իր կեցվածքով, իմ պատկերացրած քաղաքացու օրինակն է։ Այդպիսի քաղաքացիներին պետք է բազմապատկել, ոչ թե ճնշել։

Չհանձնվե'ք երբեք, սիրելիներս, կյանքն այդքան անիմաստ չի։

Ռեմարկն ասում էր` «Քանի դեռ մարդը չի հանձնվում, նա ավելի ուժեղ է, քան իր ճակատագիրը»»,-գրել է նա։

1/3257
bottom of page